13618 դիտում
17:28 05-01-2017
Հունաստանում ձերբակալել են հայտնի կին ահաբեկիչ Պոլա Ռուպային
Հունաստանի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել են հայտնի ահաբեկիչ Պոլա (Պանայոտա) Ռուպային, հաղորդում է gazeta.ru-ն։
Վերջինիս մեղադրանքներ էին առաջարվել մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ 2007 թվականին Աթենքում ԱՄն դեսպանատունը գնդակոծելու համար։
48-ամյա Ռուպան ձերբակալվել է Աթենքում, երեկ առավոտյան։ Նրա հետ եղել է 25-ամյա մի կին, ում ևս իրավապահները ձերբակալել են։
Պանայոտա Ռուպան իր ամուսնու՝ ահաբեկիչ Նիկոս Մազիոտիսի հետ գլխավորել էր հունական ձախ ծայրահեղական «Հեղափոխական պայքար» խմբավորումը։ Խմբավորումը ստանձնել էր 2007 թվականին ամերիկյան դեսպանատան գնդակոծումը, որի ժամանակ ականներից մեկն ընկել էր դեսպանատան զուգարանի վրա։
Եվ ԱՄՆ-ն, և Հունաստանը ամուսիններին ներառել էին հատուկ վտանգավոր հանցագործների ցուցակում և հետախուզում հայտարարել վերջիններիս նկատմամբ։ Նրանց գտնվելու վայրի տեղեկության համար հունական իշխանությունները խոստացել էին 1 մլն եվրո։
2014 թ-ին Մազիոտիսը ձերբակալվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։ 2016 թվականին կինը փորձել էր ուղղաթիռով փախցնել ամուսնուն բանտից, սակայն օդաչուն հրաժարվել էր կատարել նրա հրահանգը։
Նմանատիպ նյութեր
1370 դիտում
23:29 09-02-2014
Հունաստանում ձերբակալվել է թուրք ահաբեկիչ
7473 դիտում
14:10 25-06-2018
Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել մեքենա վարել. մինչ այդ կին վարորդին ահաբեկիչ են որակել
2716 դիտում
19:06 21-08-2020
Հունաստանում ձերբակալել են «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանին
Այս բաժնից
1342 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1195 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1180 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո