211652_close_icon
views-count85966 դիտում article-date 19:08 03-01-2017

Արտակարգ դեպք Աշտարակ քաղաքում. տեղի հիվանդանոցի բժիշկների շնորհիվ 5 քաղաքացու կյանք փրկվեց

Այսօր՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ թունավորման ախտանիշներով իրենց մոտ են տեղափոխվել 5 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ, 49-ամյա Լիաննա Սարիբեկյանը, 41-ամյա Բելլա Բաղրամյանը, 40-ամյա Միլենա Սարիբեկյանը, և Աշտարակի բնակիչներ, 54-ամյա Նելլի Սարիբեկյանն ու 71-ամյա Ամալյա Մովսիսյանը: Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Լինչի փողոցի 41ա տանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է շմոլ գազը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տունը պատկանում է 56-ամյա Արմեն Ներսիսյանին և Երևանից ժամանած հյուրերը, ովքեր տանտիրոջ կնոջ բարեկամներն են, ժամանել էին Ամանորի տոների հետ կապված: Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գևորգ Մխիթարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Աշտարակի հիվանդանոցի բժիշկների օպերատիվ և ճիշտ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել փրկել բոլորի կայնքը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր