211652_close_icon
views-count856 դիտում article-date 22:44 02-10-2024

Իսրայելը հարձակում է կատարել Դամասկոսում, հաղորդվում է 3 զոհի և 3 վիրավորի մասին

Իսրայելը հարձակում է իրականացրել Սիրիայի մայրաքաղաքում, հաղորդվում է երեք զոհի եւ երեք վիրավորի մասին։ Սիրիական պետական SANA գործակալության փոխանցմամբ՝ զոհերը խաղաղ բնակիչներ են։ Փոխանցում է Azatutyun-ը։

Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տեղեկություններով՝ իսրայելական օդային հարվածի թիրախ է դարձել Դամասկոսի Մազզե թաղամասում գտնվող բնակելի շենքը, «որտեղ հաճախ են լինում «Հեզբոլա»-ի առաջնորդները և Իրանի Հեղափոխության պահապանները»:

Նմանատիպ նյութեր