33760 դիտում
20:23 30-12-2016
Շղթայական ավտովթար Երևանում. մարզահամերգային համալիրի մոտ բախվել են Opel-ը, 06-ը և թիվ 34 երթուղին սպասարկող Газель-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Լենինգրադյան փողոցից դեպի Կիևյան փողոց տանող ճանապարհին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր մոտ, բախվել են Opel մակնիշի 35 AL 009 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 34 SA 077 համարանիշի և թիվ 34 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1599 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արգիշտ Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+