211652_close_icon
views-count10338 դիտում article-date 12:55 30-12-2016

Լեոնորան «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակով ամփոփեց տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դասական երգչուհի Լեոնորան 2016 թվականին հասցրել է իրականացնել մի շարք շրջագայություններ, մասնակցել միջազգային փառատոնների և վերադառնալ «Գրան պրի»-ներով: Թե ինչ ծրագրեր ունի նա 2017 թվավանին և ինչպես է նշում Ամանորը, ներկայացնում ենք մեր թղթակցի հետ զրույցում: [b]-Լեոնորա, ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք 2016 թվականին:[/b] -Նախ, 2016 թվականի հունվար ամսին սկսվեց իմ հաղթական երթը, որովհետև Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում կայացած միջազգային մրցույթից վերադարձա «Գրան պրի» գլխավոր մրցանակով: Մարտ ամսին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կայացած Մոնսերատի «Ոսկյա ձայներ» միջազգային մրցույթն էր, և ես այնտեղից վերադարձա հերթական հաղթանակով: Մեծ ձեռքբերում եմ համարում նաև այն, որ ես, լինելով միակ hայը, իրենց համար պատմական նշանակություն ունեցող Մոնսերատ եկեղեցում հոծ բազմության դիմաց ներկայացրեցի Կոմիտաս և Նարեկացի, որոնք արժանացան բուռն ծափահարությունների և գովասանական և գնահատականքի խոսքերի: Ապա, աշխատանքի բերումով, գնացի Լիբանան, որտեղ Սեդո Պաղտասարյանի և իր նվագախմբի հետ միասին Պաղտասարյան ստուդիայում ձայնագրեցինք իմ 2-րդ ձայնասկավառակը՝ «Հայոց արծիվներ» խորագրով, որը թողարկվեց սույն տարվա նոյեմբերի 1-ին: Սեպտեմբերին Երևանում մասնակցեցի «Իմ Հայաստան» փառատոնին՝ արժանանալով մեդալի և պատվոգրի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից: Դեկտեմբերին կայացավ իմ մենահամերգը Լիբանանում՝ նվիրված սիրիահայությանը, որին ներկա էին նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը և այլ հյուրեր ու ներկաներ: Իսկ վերջում, դեկտեմբերի 24-ին Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից արժանացա «Տարվա լավագույն դասական երգչուհի» մրցանակին, որի համար շնորհակալ եմ ասոցիացիայի հիմնադիր նախագահ Արման Ղուկասյանին: [b]-Ի՞նչ ակնկալի Ձեր հանդիսատեսը 2017-ին:[/b] -Ժամանակից շուտ խոստումներ չեմ սիրում տալ, քանզի ես ինքս դեռ չգիտեմ՝ որտեղից եմ սկսելու: Հրավերներին դեռ իմ պրոդյուսերը չի պատասխանել: Որոշումներիս մասին իմ շատ սիրելի հանդիսատեսը կիմանա առաջինը: [b]-Որտե՞ղ եք պատրաստվում նշել Ամանորը:[/b] -Հոգնելով ողջ տարվա շրջագայություններից՝ որոշել ենք Ամանորը և Սուրբ ծնունդը, որոնք իմ սպասված և սիրված տոներն են, անցկացնել Հայաստանում՝ ընտանիքիս և հարազատներիս հետ: [b]-Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապից:[/b] -Նախ՝ խաղաղություն սահմանին, անդորրություն՝ ազգիս, ուժ և կորով՝ հայ զինվորին, բարօրություն և, ամենակարևորը, բոլոր հայ ընտանիքներում երջանկություն և մանկան ուրախ ճիչ: Ինչո՞ւ ոչ՝ մի փոքր ուշադրություն՝ արվեստագետին, քանզի երկրի մշակույթը պահողը և օտարին ներկայացնողը արվեստագետն է: [b]-Ամանորյա ամենատպավորված նվերը, որ ստացել եք մինչև հիմա։[/b] -Ամանորն արդեն իսկ Աստծո կողմից պարգև է բոլորիս, քանզի նա լի է հրաշքներով: Ինձ համար յուրահատուկ են բոլոր նվերները՝ անկախ չափսից և արժեքից, բայց պետք է ասեմ՝ ամենաթանկ ու հիշարժան Ամանորս 2015 թվականն էր, քանի որ այդ տարին պարգևեց ինձ իմ հրեշտակին՝ ավագ զավակիս: [b]-Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին: [/b] -Ամենալավն ու բարին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է երգչուհուն և մաղթում նոր հաջողություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր