11027 դիտում
22:56 02-09-2018
Երգչուհի Մարիաննա Լիման Պորտուգալիայից առաջին մրցանակով է վերադարձել Հայաստան. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երգչուհի Մարիաննա Լիման, ով հանդես է գալիս ջազ, սոուլ, գոսպել ոճերում, օգոստոսին Հայաստանը ներկայացրել է Պորտուգալիայի Սեյա քաղաքում «FICSE» միջազգային մրցույթ-փառատոնին՝ կատարելով Նարինե Զարիֆյանի «Mercy on me» և «My funny Valentine» ստեղծագործությունները ու զբաղեցրել առաջին հորիզոնականները:
Մարիաննա Լիմայի մասնակցությունն այս կարևոր մրցույթում ապահովել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Մրցույթը հովանավորում էր Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցույթը հովանավորում էր Սեյայի քաղաքապետարանը:
Սա երգչուհու թվով 16-րդ մրցույթն էր, որից նա հաղթանակով է վերադարձել: Մարիաննան նշում է, որ բավականին բարդ էր մրցակցությունը, քանի որ մասնակիցները բավականին ուժեղ էին:
Նաև երգչուհին նշեց մի զավեշտալի փաստ: Օդանավակայանում կորցրել էին նրա ուղեբեռը, և ելույթի զգեստը ձեռք է բերվել մրցույթից ժամեր առաջ: Մարիաննան նշեց, որ «Ֆիքսեն» շատ կարևոր մրցույթ է Պորտուգալիայի համար: Այն ցուցադրվել է առաջին ալիքով:
Նշենք, որ Մարիաննա Լիման նաև «Եվրոպան իմ սրտում» գրքի հեղինակն է՝ եվրոպական 30 քաղաքների մասին: Նա շուտով պատրաստվում է գիրք գրել նաև ԱՄՆ-ի և Կանադայի մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10335 դիտում
12:55 30-12-2016
Լեոնորան «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակով ամփոփեց տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4819 դիտում
22:40 21-12-2016
Հեղինակավոր մրցույթից հայազգի մեներգիչը վերադարձել է «Գրան պրի» մրցանակով