211652_close_icon
views-count27152 դիտում article-date 11:20 30-12-2016

Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը. հայկական կողմն անհրաժեշտ դեպքերում դիմել է պատասխան քայլերի. ԼՂՀ ՊՆ

Դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, անհրաժեշտ դեպքերում դիմելով նաև պատասխան քայլերի՝ ՊԲ-ի դիրքապահ ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը և հստակորեն կրում մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր