211652_close_icon
views-count10730 դիտում article-date 22:55 28-12-2016

Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնում, Փրկարար ուժերի վարչությունում, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Արարատի և Լոռու մարզային փրկարարական վարչություններում: ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի այլ հրամաններով` ՓԾ Լոռու ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթափոխի հերթապահ հրահանգիչ Արուս Քոչարյանին, Արարատի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթափոխի հերթապահ հրահանգիչ Հրաչուհի Մարկոսյանին, Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի ավագ հրահանգիչ Ինգա Նեպոպին շնորհվել է փ/ծ լեյտենանտի կոչում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր