4105 դիտում
20:22 28-12-2016
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է. Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը:
[color=#CC0000]Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի – Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում բուք է:[/color]
Մարալիկ-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մ: Թալինի, Հրազդանի տարածաշրջանների և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս մառախուղ է, տեսանելիությունը ՝ 50-80 մ:
[color=#CC0000]Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է:[/color]
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
628 դիտում
10:01 21-09-2023
Գորիս-Սիսիան, Գորիս-Տաթև ճանապարհներին և Գորիս քաղաքում մառախուղ է
1697 դիտում
17:00 20-02-2016
Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին առկա է մառախուղ
Այս բաժնից
532 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
406 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից