Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Եվրոպայում տարվա լավագույն մարզիկ
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եվրոպական 27 լրատվական գործակալությունների վարկածով ճանաչվել է 2016 թվականի Եվրոպայի լավագույն մարզիկ:
Քվեարկության արդյունքներով Ռոնալդուն գերազանցել է աշխարհի թիվ 1 ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյին և հունգարացի լողորդուհի Կատինկա Հոսին, որը 2016թ. Օլիմպիական խաղերում նվաճել էր 3 ոսկե մեդալ: