Պաղեստինում տարվա մարդ է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն
Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պաղեստինի` տարվա մարդ:
Հանդիսավոր արարողության մասնակցել է 1200 մարդ, այդ թվում` Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը: Ֆուտբոլիստը նման պատվի արժանացել է իր «մարզական և մարդկային հատկանիշների համար»:
Այս տարվա մարտին Ռոնալդուն հանդիպել էր 5-ամյա պաղեստինցի տղայի հետ, որը ռմբակոծության պատճառով կորցրել էր ընտանիքը և մնացել որբ:
Մոտ օրերս պարգևը կտեղափոխեն Իսպանիա և կհանձնեն պորտուգալացուն: