211652_close_icon
views-count4177 դիտում article-date 13:49 27-12-2016

Նիգերիայում զայրացած մարդկանց ամբոխը «Լինչի դատաստան է տեսել» մահապարտի գոտիով կնոջ նկատմամբ

Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի բնակիչները սպանել են կնոջը, ով փորձել էր գործի դնել իրեն ամրացված մահապարտի գոտին, ինչը, սակայն չէր հաջողվել, հաղորդում է The Daily Mail-ը։ Ահաբեկիչ կինը միայնակ չէր եղել. նա գնացել էր քաղաքի կենտրոնական շուկա իր հանցակից ընկերուհու հետ։ Վերջինիս կարողացել էր գործի դնել սարքը, սակայն միայն ինքն էր սպանվել։ Այնուհետև շուկայում գտնվող մարդկանց ուշադրությունն ընկել էր երկրորդ կնոջ վրա և հասկացել էին, որ նա նույնպես պատրաստվում է ահաբեկչություն իրականացնել։ Կինը մի քանի անգամ փորձել էր գործի դնել պայթուցիկը, սակայն չէր հաջողվել, ինչից օգտվելով՝ մարդիկ հարձակվել էին նրա վրա, տապալել գետնին ու ծեծելով սպանել։ Վրա հասած ոստիկանները հանել են կնոջ մարմնի վրայից մահապարտի գոտին։ Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։ Տեղի իշխանությունները ենթադրում են, կանայք «Իսլամական պետության արևմտաաֆրիկյան նահանգ» խմբավորման (նախկինում՝ «Բոկո Հարամ») անդամ էին։

Նմանատիպ նյութեր