72762 դիտում
19:12 09-07-2015
Լարված և արտակարգ իրավիճակ Սիլիկյան թաղամասում. հայր և որդի Մարտիրոսյանները խուլիգանական դրդումներով «Լինչի դատաստան» են տեսել 15-ամյա երեխայի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 9-ին, ժամը 14:30-ի սահմաններում Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակչուհի, 50-ամյա Մարինա Ավետիսյանը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում Կառլեն, Հրանտ, Հրաչ, Աշոտ Մարտիրոսյանները հետապնդել են իր 15-ամյա տղային, որից հետո չարամտորեն կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, որից հետո հայհոյանքներ տալով` երկաթյա և փայտյա մահակներով դիտավորությամբ ամբողջովին վնասել են իրենց պատկանող ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 15-ամյա Էրիկ Մելքոնյանը վնասվածքներ է ստացել, իսկ ջարդարարները մետաղե ջարդոնի են վերածել ավտոմեքենան:
Այս պահին ոստիկանության Մաշտոցի բաժնի բակում են հավաքվել Սիլիկյան թաղամասի մեծ թվով բնակիչներ, ովքեր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնից պահանջում են անաչառ և օբյեկտիվ քննություն, իսկ ոստիիկանության Մաշտոցի բաժնից պահանջում են թաղամասի բնակիչների անվտանգության ապահովում:
Ֆոտլրագրողի հետ զրույցում Մաշտոցի ոստիկանության մոտ հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին. « էս ո՞ր թիվն ա, որ ընտանիքի անդամներով «Լինչի դատաստան» տեսնեն անչափահասի նկատմամբ, թրքաբարո հարձակվեն մատղաշ երեխու վրա, վերջում էլ երկաթյա և փայտյա ձողերով մեքենան ջարդոնի վերածեն: Արդեն բոլորիս համբերության բաժակը լցվել է, կրակն ընկանք, որ բիզնես ունեն ու իրենց հույսը դրել են փողի վրա ու ամեն անգամ իրենց սադիստական արարքներից հետո անպատիժ են մնում: Եթե այս անգամ իրենց կատարած անմարդկային արարքիների համար պատասխանատվության չենթարկվեն այսպես կոչված հայր և որդի Մարտիրոսյանները` ապա ողջ թաղամասով գնալու ենք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դուռը: Վստահ ենք, որ միայն իրենք կարող են դադարեցնել այդ սուտ գործարարների լկտի պահվածքը»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում ու, հավանաբար, կհարուցվի քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելու) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` այդ քաղաքացիներն են Սիլիկյան թաղամասի բնակիչներ` 71-ամյա Կառլեն Հրանտի Մարտիրոսյանը, 39-ամյա Հրանտ Կառլենի Մարտիրոսյանը, 44-ամյա Հրաչ Կառլենի Մարիտրոսյանը և 43-ամյա Աշոտ Կառլենի Մարտիրոսյանը, ում հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը կատարում է անհրաժեշտ գործողություններ:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը հետամուտ է լինելու , որպեսզի քննչական բաժինը օբյեկտիվ և անաչառ նախաքննություն իրականացնի, ինչը բնակչությանը կրկին անգամ ցույց կտա, որ փոխվել են ժամանակները, երբ սուտի գործարարը, սուտի լավ տղեն կարող են անմեղ տեղը մարդկանց «սամասուդ անեն» ու անպատիժ զվռնեն:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4138 դիտում
13:49 27-12-2016
Նիգերիայում զայրացած մարդկանց ամբոխը «Լինչի դատաստան է տեսել» մահապարտի գոտիով կնոջ նկատմամբ
Այս բաժնից
15574 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35825 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց