28833 դիտում
18:32 03-02-2015
Ավտովթար Երեւանում. Honda-ի վարորդը եւ նրա սափրագլուխ «ընկերը» սպառնացին, որ վթարի մասին լուր գրելուց հետո՝ «Լինչի» դատաստան են տեսնելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 16:20-ի սահմաններում Չարենցի փողոցում՝ Երեւանի Պետական համալսարանի հարեւանությամբ, վերգետնյա անցումի մոտ բախվել են Երեւանի բնակիչներ՝ 23-ամյա Անատոլի Ստոցկու վարած Honda մակնիշի 34 CU 550 համարանիշի, 25-ամյա Ռաֆայել Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 34 DQ 556 համարանիշի եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Ժորիկ Իրիցյանի վարած КВЗ մակնիշի 24 OU 608 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Honda-ի ուղեւոր 21-ամյա Ալլա Ստոցկայան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները եւ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում Honda-ի վարորդը եւ ուղեւորը, իսկ հետո նրանց համար դեպքի վայր ժամանած BMW X5-ի սափրագլուխ վարորդը, սպառնում էին, որ լրագրողները իրավունք չունեն վթարը լուսաբանել քանի, որ ավտոմեքենան իրենց սեփականությունն է, անգամ սպառնացին «Լինչի» դատաստան են տալու, իսկ հետո Honda-ի վարորդը փորձեց վնասված ավտոմեքենայով վթարի վայրից ճողոպրել, սակայն ՃՈ աշխատակիցները նկատեցին ու կանխեցին նրա՝ դեպքի վայրից մեքենան հեռացնելու պահը:
Վերջում նրանք խոստացան, որ եթե վթարի մասին տեղեկատվություն տարածվի, ապա իրենք դատի են տալու մեզ:
Նախնական տվյալներով HONDA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 350.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 35.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4180 դիտում
13:49 27-12-2016
Նիգերիայում զայրացած մարդկանց ամբոխը «Լինչի դատաստան է տեսել» մահապարտի գոտիով կնոջ նկատմամբ