211652_close_icon
views-count31716 դիտում article-date 09:51 27-12-2016

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Nissan-ն ու Վազ 21015-ը. վիրավորների մեջ կան բժիշկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Թումանյան 2-րդ անցուղու բնակիչ, 33-ամյա Արշալույս Հովհաննիսյանի վարած Nissan Note մակնիշի 34 ՕZ 780 համարանիշի և Աղին Աղին կայարանի բնակիչ, 38-ամյա Սուրեն Ասլանյանի վարած Վազ 21015 մակնիշի P085 YN 23 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհի՝ Երևան քաղաքի Թումանյան 2-րդ անցուղու բնակիչ, 34-ամյա Մարիաննա Վարդանյանը և Վազ 21015-ի ուղևորուհիներ՝ 33-ամյա Վեվելինա Մնացականյանը և 30-ամյա Անի Վարդանյանը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Վթարի հետնքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտի մեջ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ հետաքննիչ Լորեցյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ա. Հովհաննիսյանն աշխատում է «Գյումրի» բժշկական կենտրոնում՝ բժիշկ, իսկ վիրավորներից Մ. Վարդանյանը՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ բժշկուհի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր