«Արսենալի» ֆուտբոլիստները հրաժարվել են ամանորյա տոնախմբություններից
Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները որոշել են այս տարի չանցկացնել ամանորյա ավանդական երեկույթը:
Պատճառը պայմանավորված է թիմի վերջին շրջանի անհաջող արդյունքներով, թեպետ միջոցառումը նախօրոք նախատեսված էր: Որոշումը թիմի խաղացողների կողմից ընդունվել է միաձայն:
Հիշեցնենք, որ «Արսենալը» ԱՊԼ-ի վերջին երկու տուրում երկու պարտություն կրեց «Էվերթոնից» և «Մանչեսթեր Սիթիից» միևնույն` 1:2 հաշվով: