Խորվաթ ֆուտբոլիստները հրաժարվել են շփվել ԶԼՄ-ների հետ
Խորվաթիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները 2014 թվականի աշխարհի առաջնության ընթացքում հրաժարվել են շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Խաղացողների նման որոշման պատճառ է հանդիսացել ԶԼՄ-ների կողմից նրանց մերկ լուսանկարները հրապարակելու հանգամանքը:
« Այս ամենից հետո խաղացողները չեն ցանկանում շփվել լրագրողների հետ: Հստակ չեմ կարող ասել, թե երբ կավարտվի բոյկոտը»,-ասել է թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը: