4208 դիտում
19:50 24-12-2016
ԼՂՀ ոստիկանության պետը քննարկեց համալիր-տեսչական ստուգումների արդյունքները
Սույն թվականի դեկտեմբերի 24-ին ԼՂՀ ոստիկանությունում կայացած օպերատիվ խորհրդակցության օրակարգը նվիրված էր 2016թ. նոյեմբերի 14-ից մինչև 26-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության¸ քրեակատարողական և պետական պահպանության վարչություններում ու տարածքային ստորաբաժանումներում անցկացված համալիր-տեսչական ստուգումների արդյունքների մասին տեղեկանքի քննարկմանը։
Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։
Ներկա էին ԼՂՀ ոստիկանության ղեկավար կազմը¸ կենտրոնական ապարատի¸ ճանապարհային¸ քրեակատարողական¸ պետական պահպանության և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները։
ԼՂՀ ոստիկանության ստորաբաժանումներում անցկացված համալիր-տեսչական ստուգումների մասին հակիրճ զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը¸ ով ըստ ստորաբաժանումների և ծառայությունների, առանձին-առանձին վերլուծելով արձանագրված բացթողումներն ու թերությունները և դրանց վերացման ուղղությամբ ժամկետների հստակ մատնանշմամբ ներկայացրեց կոնկրետ առաջարկություններ։
Նշվեց¸ որ ստուգումների ընթացքում ի հայտ բերված որոշ թերություններ և բացթողումներ տեղում վերացվել են, իսկ առաջադրված հարցերի վերաբերյալ ցուցաբերվել է մեթոդական օգնություն։
Ընդհանրացնելով համալիր-տեսչական ստուգումների արդյունքները և անդրադառնալով վերջին տարիներին ԼՂՀ ոստիկանության ստորաբաժանումներում անցկացված ուսումնասիրություններին՝ հարկ է նշել, որ ԼՂՀ ոստիկանության ստորաբաժանումները իրենց օպերատիվ-ծառայողական գործունեությունը հիմնականում կազմակերպում են ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան։
«ԼՂՀ ոստիկանության ստորաբաժանումներում օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մինչև հանձնախմբի կողմից հսկողական ստուգումներ իրականացնելը, ըստ ծառայության ոլորտների անհրաժեշտ է պարբերաբար ցուցաբերել գործնական և մեթոդական օգնություն»¸ - եզրափակեց ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը։
ԼՂՀ ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, մեկ առ մեկ վերլուծելով ստուգումների ընթացքում հայտնաբերված թերություններն ու բացթողումները, դրանց առաջացման վերաբերյալ բացատրություններ պահանջեց ստորաբաժանումների պատասխանատուներից։
«Բազմիցս հիշեցրել էի Ձեզ¸ որ պարտավոր եք Ձեր գործունեությունը կանոնակարգել օրենքի՝ դրանից բխող ենթաօրենսդրական և նորմատիվ ակտերի ու հրամանների պահանջների խստագույն պահպանմամբ¸ քանի որ դրանցից ամենաչնչին շեղումն իսկ ոչ միայն ներազդում է ծառայության ընդհանուր արդյունավետությանը¸ այլև բացասական դրոշմ է թողնում ոստիկանության հեղինակության և հասարակության կողմից համակարգի նկատմամբ մեր քաղաքացիների վստահության վրա։ Մեզ համար բացթողումներն ու թերությունները անընդունելի են¸ ուստի զգուշացնում եմ¸ որ համալիր-տեսչական ստուգումների արդյունքներով անբարեխիղճները ենթակա են համապատասխան կարգապահական տույժերի¸ իսկ բարեխիղճ ծառայողներին՝ կխրախուսվի ոստիկանության 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների քննարկման ընթացքում»¸ - նշեց ոստիկանության պետը։
Այնուհետև, ոստիկանության կադրերի բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց համալիր-տեսչական ստուգումների արդյունքներով թերություններ և բացթողումներ ունեցած մի շարք ծառայողների կարգապահական տույժի ենթարկելու մասին ԼՂՀ ոստիկանության պետի հրամանը։
Բացի համալիր-տեսչական ստուգումների արդյունքների քննարկումից, ԼՂՀ ոստիկանության պետը՝ հատկապես ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պետերին հանձնարարեց ուշադրության և հսկողության տակ պահել ապօրինի որսի և ապօրինի ծառահատման¸ անչափահասների նկատմամբ հսկողության ուժեղացման¸ անհայտ կորածների հայտնաբերման և միայնակ տարեցների հանդեպ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերելու հետ կապված առանցքային հարցերին։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ԼՂՀ ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանությանը և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց իր հաստատմանը ներկայացնել համալիր-միջոցառումների պլան և հասարակական կարգի ու անվտանգության ապահովման ուղղությամբ ուժեղացված ծառայություն սահմանել հանրապետության ողջ տարածքում՝ հատուկ ուշադրության արժանացնելով երթևեկության անվտանգության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ բացառել և անհանդուրժող գտնվել անսթափ վիճակում տրանսպորտային միջոցները վարողների նկատմամբ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5345 դիտում
21:33 12-11-2024
Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ
955 դիտում
21:20 12-11-2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներ կանցկացնի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով
1249 դիտում
19:08 12-11-2024
Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները