211652_close_icon
views-count61346 դիտում article-date 16:20 24-12-2016

Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում. բախվել են Opel-ն ու Mercedes Sprinter-ը. օպերատիվ են գործել փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Opel մակնիշի 34 PP 440 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes Sprinter մակնիշի 88 CC 885 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները։ Վերջիններս նախ տեղում ավտոմեքենայի մեջ վիրավորին անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցին, իսկ հետո տեղափոխեցին հիվանդանոց։ Վթարի վայր են ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողնրը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն և ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից պետք է ժամանեն քննիչն ու հետաքննիչը՝ տեղում պարզելու համար, թե որ կառույցն է հետաքննությունը սկսելու։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes Sprinter-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 31-ամյա Սերյոժա Սարգսյանն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր