211652_close_icon
views-count1424 դիտում article-date 22:16 23-12-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան 1-ին նրբանցքի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի սանհանգույցի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի սանհանգույցի դուռը. ներսում է եղել 1961 թ. ծնված Յ. Գ.-ը: *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր