211652_close_icon

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրակությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2254 դիտում article-date 16:44 23-12-2016
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի՝ ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Նախարար Նալբանդյանը կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ձևաչափերում հաստատված սերտ դաշնակցային փոխգործակցության շարունակական ամրապնդումը և այս առումով արժևորեց միջխորհրդարանական համագործակցությունը: Պետդումայի պատգամավորներն ընդգծեցին, որ իրենց այցելությունը խորհրդանշական է, քանի որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո սա հանձնաժողովի առաջին օտարերկրյա այցելությունն է։ Երկուստեք շեշտվեց Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջև առկա փոխշահավետ համագործակցությունը: Լեոնիդ Կալաշնիկովը ներկայացրեց նոր գումարման Պետական դումայի և ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աշխատանքները, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ Երևանում կայացած համատեղ նիստի արդյունքները: Անդրադարձ կատարվեց ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը: Հայաստանի արտաքին գործերի նախարարը հյուրերին ներկայացրեց ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր