ՄԱԿ-ը Ռուսաստանին ու Սիրիային մեղադրել է մարդասիրական օգնության ավտոշարասյունը ռմբակոծելու մեջ
Սիրիայում մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոմեքենաների շարասյունը ռմբակոծել են սիրիական ու ռուսական օդուժերը։
Ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, նման եզրակացության է եկել և հայտարարել ՄԱԿ-ի հանձնաժողովը, որը վերլուծել է օրեր առաջ տեղի ունեցածը։
Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 19-ին, Հալեպից ոչ հեռու գտնվող Ուրեմ ալ-Քուբրե գյուղում, երբ նշված ավտոշարասյունն անցնելիս է եղել այդտեղով։ Այն պատկանում էր Կարմիր մահիկի սիրիական թևին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆրհան Հաքի խոսքով՝ տեխնիկական առումով նման ռմբակոծություն կարող էին իրականացնել միայն միջազգային կոալիցիոն ուժերը, Ռուսաստանի Դաշնության կամ Սիրիայի օդային ուժերը։
Եզրակացությունը փոխանցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։