5110 դիտում
18:36 22-12-2016
Բարերար Միքայել Արամյանցի տան նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ է ճանաչվել
Կառավարությունը որոշել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչել:
Որոշման ընդունումը պայմանավորված է նորահայտ հուշարձանի և դրա զբաղեցրած տարածքի ոչ նպատակային օգտագործումը կանխելու, պատմականորեն ձևավորված նախնական կերպարին համապատասխան վերականգնման և նորոգման, գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական, զբոսաշրջային կամ նախնական գործառնական նպատակներով օգտագործման և հարակից տարածքների կառուցապատումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Նախարարության մասնագետների կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառույցի սեփականաշնորհումից հետո այն մատնվել է անուշադրության, չեն իրականացվել պահպանական միջոցառումներ՝ մասնավորապես, վերականգնողական աշխատանքներ, միջավայրը մնացել է անխնամ, ինչի պատճառով հայ ազգային գործչի, բարերարի տունը գտնվում է փլուզման եզրին:
Գործադիրի որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ մշակույթի նախարարությանը՝ Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնին պատրաստվելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին տրամադրելու համար:
Նմանատիպ նյութեր
2037 դիտում
17:47 27-11-2019
«Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչների փոխհատուցումը չի ավելանա». Վահե Էնֆիաջյան
1986 դիտում
14:19 22-09-2022
Հյուսիս-Հարավ ծրագրի շջանակում Ակունք, Մաստարա և Լանջիկ գյուղերի 33 հողամասերը հանրային գերակա շահ ճանաչվեցին
Այս բաժնից
787 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
652 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
451 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը