211652_close_icon
views-count1374 դիտում article-date 23:04 21-12-2016

Քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Դեկտեմբերի 21-ին, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի դուռը բաց է, փականն է խափանված. անհրաժեշտ է նորոգել: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերելեն համապատասխան օգնություն: *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 15.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 54 շենքի մոտակայքում թիվ 2 բուժմիավորման շենքի ալեհավաքը պոկվել, կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են ալեհավաքը:

Նմանատիպ նյութեր