Գերմանացի թյուներների շնորհիվ Mercedes-Benz SL 65 AMG-ն Lamborghini-ի հզորություն է ձեռք բերել. ՖՈՏՈՇԱՐՔ
Գերմանական VATH թյունինգային ընկերության վարպետները լիցքավորել են Mercedes-Benz SL 65 AMG կուպեն:
Սերիական արտադրության սովորական մոդելը հագեցած է 6լ ծավալով V12 շարժիչով, որը 621 ձիաուժ հզորություն է ապահովում:
Սակայն թյուներները այլ պատկերացումներ ունեն ավտոմեքենայի հզորության ցուցանիշների մասին:
Այսպես, Mercedes-Benz SL 65 AMG-ի հզորությունը նրանք ավելացրել են մինչև 690 ձիաուժ, հասցնելով այն Lamborghini Aventador-ի հզորությանը: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 325 կմ/ժ:
Գերմանացի վարպետների թյունինգային փաթեթի արժեքը կազմում է 7 365 դոլար: Հավելյալ գումարով առաջարկվում են նաև 20 դյույմանոց անվասկավառակներ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: