211652_close_icon
views-count5056 դիտում article-date 21:57 21-12-2016

«Ռեալը» սկսեց բանակցությունները Կուրտուայի տրանսֆերի շուրջ

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Բելգիայի հավաքականի և «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային: Արքայական ակումբը այլևս հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային ձեռք բերելու մտադրությունից և որոշել կենտրոնանալ Կուրտուայի վրա: «Ռեալը» անգլիական ակումբի հետ արդեն բանակցություններ է սկսել: Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը 2015 թվականի ամռանը փորձեց ձեռք ներել Դե Խեային, սակայն կողմերը չկարողացան ժամանակին ձևակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տրանսֆերը ձախողվեց: Այս մրցաշրջանում 2-ամյա Կուրտուան «Չելսիի» կազմում մասնակցել է 17 խաղի, բաց թողել 11 գնդակ, իսկ 10-ում դարպասները անառիկ պահել:

Նմանատիպ նյութեր