«Ռեալը» «Չելսիին» 100 մլն ֆունտ է առաջարկել Կուրտուայի և Վիլիանի համար
«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային և կիսապաշտպան Վիլիանին, որոնց համար առաջարկել է 100 մլն ֆունտ:
«Չելսին» մտածում է այդ առաջարկների վրա: Անգլիացիները Կուրտուային բաց չեն թողնի, քանի դեռ նրան փոխարինող չեն գտել, այդ իսկ պատճառով «Ռեալի» հետ բանակցությունները կանգնեցվել են:
Եթե «Չելսին» նոր դարպասապահ չգտնի, ապա բելգիացին մինչև հաջորդ ամառ կմնա թիմում, որից հետո կարող է անվճար տեղափոխվել այլ ակումբ:
Նախորդ մրցաշրջանում Կուրտուան ԱՊԼ-ում մասնակցել է 35 խաղի, բաց թողել 34 գնդակ: Վիլիանը 36 խաղում խփել է 6 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում: