«Չելսին» բանակցություններ սկսեց «Բայերի» հետ՝ Խավերտցի տրանսֆերի շուրջ
«Բայերի» կիսապաշտպան Կայ Խավերտցը կարիերան կարող է շարունակել Անգլիայում:
Նրան ձեռք բերելու հարցում շահագրգռված է «Չելսին»: Լոնդոնցիները պաշտոնական բանակցություններ են սկսել «Բայերի» հետ՝ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:
Գերմանական ակումբը իր խաղացողի համար պահանջում է առնվազն 90 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Չելսին» Խավերտցի հետ 5-ամյա պայմանագիր է համաձայնեցրել: