Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության հերթական բացահայտումը. շանտաժի միջոցով գումար շորթողները տաք հետքերով հայտնաբերվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները վերջերս բացահայտել են շանտաժի միջոցով գումար շորթելու 2 դեպք և բերման ենթարկել հանցագործներին։
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը։
Ըստ տեսանյութի՝ մի կին վերջերս իր ծանոթներից մեկից հեռախոսազրույցի միջոցով պահանջել է 600 դոլար, հակառակ դեպքում սպառնացել հրապարակել իրենց սեռական հարաբերության վերաբերյալ տեսանյութ։ Տուժողը դիմել է ոստիկաններին, որոնք գումարը մշակել են հատուկ միջոցով տրամարդել տուժողին։ Վերջինս Մաշտոցի պողոտայում հանձնել է կնոջը։ Հանդիպումից կարճ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել կնոջը ոստիկանության բաժին։
Շանտաժի թիրախ է դարձել ևս մեկ տղամարդ, որից մի կին պահանջել է 12 հազար 5 հարյուր դոլար։ Առաջին անգամ այն ստացել է և երբ փորձել է երկրորդ անգամ շանտաժի միջոցով ստանալ նույնքան գումար, տղամարդը դիմել է իրավապահներին, որոնց հաջողվել է հատուկ մշակված գումարի միջոցով բացահայտել հանցագործին և բերման ենթարկել։