211652_close_icon

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հունաստանում սովորող հայ կուրսանտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4032 դիտում article-date 16:56 21-12-2016
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտներին և ունկնդիրներին: ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է հայ կուրսանտների ուսուցման պրոցեսին, հետաքրքրվել է նրանց առօրյայով: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է ՀՀ զինված ուժերում իրականացվող աշխատանքների ու անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հունաստանից մեկնել է Վրաստանի Հանրապետություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր