211652_close_icon

Երևանի պետական բժշկական համալսարանում մարտական գործողությունների ընթացքում բուժօգնությանն աջակցելու համար կուրսանտներին շնորհվել են զինվորական կոչումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1405 դիտում article-date 18:10 09-02-2021
Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մարտական գործողությունների ընթացքում բուժօգնությանն աջակցելու համար ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները, դասախոսները, ինտերները պարգևատրվեցին շնորհակալագրով, ինչպես նաև 8 կուրսանտի շնորհվեց զինվորական կոչումներ:

«Նրանք, ովքեր իրանց պարտքը կատարեցին և ողջ մնացին նույնպես հերոսներ են: Ուրախալի է, որ այսօր կարող ենք շնորհակալություն հայտնել նաև ողջ հերոսներին»,-ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ հաղթահարելով դժվարին փորձությունները՝ սպիտակ բանակը վերահաստատեց պատրաստակամությունը լինել ժողովրդի կողքին և կատարեց իր առջև դրված ինչպես բժշկական, այնպես էլ ռազմական խնդիրները: «Հավերժ փառք մեր անմահ հերոսներին, որոնք միշտ մեզ հետ կլինեն՝ բուհի մի մասը: Նրանք հավերժացան՝ պատիվ բերելով համալսարանին»,-շեշտեց ռեկտորը՝ առանձնահատուկ ողջունելով այն տղաներին, որոնք ռազմաճակատում կոփվեցին և ապացուցեցին իրենց վեհ առաքելությունը: «Հայրենասիրություն բառը խորապես զգալով՝ տեսնելով ընկած ընկերներին, նրանց ընտանքիներին և մայրերի աչքերը, պետք է արժանի լինեք ռազմական բժիշկ լինելու բարձր կոչմանը:

Կեցցե մեր հայրենիքը, պետությունը, բանակը և սպիտակ բանակը»,-ասաց բուհի ղեկավարը:

Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանն ընդգծեց, որ բժշկական համայնքն իր մասնակացությամբ նպաստեց վիրավորների ապաքինմանը: «Եվս մեկ անգամ ապացուցեցինք, որ համախմբվելով վիրավորների շուրջ, կարող ենք նպաստել նրանց արագ ապաքինմանն ու շարք վերադարձին»,-ասաց ֆակուլտետի պետը՝ հիշեցնելով, որ զինվորական բժիշկը հաղթում է, երբ
ապաքինված զինվորը վերադառնում է շարք: 

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանը բարձր գնահատելով ԵՊԲՀ-ի հետ համագործակցությունը՝ փաստեց, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ ռազմական համալսարանում վիրավորների բուժումը կազմակերպելու ընթացքում ականատես է եղել ՌԲՖ կուրսանտների կողմից կազմակերպված, հայ բժշկին վայել կեցվածքի: «Ռազմական համալսարանի բժշկական ծառայության անձնակազմի հետ դուք կարողացաք ձեր ծառայողական և բժշկի պարտականություններն իրականացնել լիարժեք»,-ասաց ռազմական համալսարանի պետը՝ առաջարկելով շարունակել համագործակցությունը՝ հօգուտ պետություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր