211652_close_icon
views-count5298 դիտում article-date 13:51 21-12-2016

Ներսես Երիցյանը նշանակվել է Կենտրոնական բանկի փոխնախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Ներսես Երիցյանը նշանակվել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ: Նախագհի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը` որոշում եմ. Ներսես Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»:

Նմանատիպ նյութեր