Փարիզում ոստիկանական բաժանունքի վրա հարձակումից հետո քաղաքային տրանսպորտը մասամբ չի գործում
Այսօր` հունվարի 7-ին, Փարիզում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում է տեղի ունեցել:Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Մայրաքաղաքում անվտանգության նկատառումներով քաղաքային տրանսպորտը մասամբ չի գործում: Փակ են մետրոպոլիտենի մի քանի գծեր:
Հարձակման փորձ իրականացրած անձը զինված է եղել դանակով և «մահապարտի գոտի» է կրել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ այն իրական չի եղել: Այդ մասին BFMTV հեռուստաընկերությանն հայտնել է ոստիկանության աղբյուրը:
Ոստիկանները կրակ են արձակել հարձակվող տղամարդու ուղղությամբ, ով մահացել է: