Թուրքիայի իշխանություննները հայտնել են Ստամբուլի մարզադաշտի մոտ խոշոր ահաբեկչության հեղինակներից մեկի անունը
Թուրքիայի իրավապահները ճշտել են Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arena մարզադաշտի մոտ իրականացված ահաբեկչական պայթյունների հեղինակներից մեկի ինքնությունը, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Սպնվածներից մեկի մարմնի ԴՆԹ-ի նմուշի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ պարզվել է, որ ահաբեկչությունն իրականացնողներից մեկը եղել է 20-ամյա Բուրաք Յավուզը, ում կեղծանունը «Էրդալ» էր։ Վերջինս Ստամբուլի բնակիչ չէր։
Կրկնակի պայթյունները նշված մարզադաշտի մոտ տեղի էին ունեցել դեկտեմբերի 10-ին։ Վերջին տվյալներով՝ զոհվել էր 44 մարդ, որոնցից 30-ը ոստիկանության աշխատակիցներ էին։