211652_close_icon
views-count15971 դիտում article-date 18:56 16-12-2016

Աճուրդի կենտրոնում ծառայողական մեքենաները վաճառվում են մրցակցային պայմաններում. Պետական գույքի կառավարման վարչություն

Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության Աճուրդի կենտրոնում վաճառվող՝ օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ հանրային հետաքրքրությունը, շարունակում ենք ընթացիկ տեղեկատվություն ներկայացնել գործընթացի վերաբերյալ: Վաճառվող պետական շարժական գույքի համար, առաջին անգամ՝ այս տարվանից, գործում է կենտրոնացված պահառության վայր, ինչը հնարավորություն է տալիս ցանկացողներին մեկ վայրում տեսնել, զննել գույքն ու մասնակցել աճուրդներին. հատկապես սրանով է պայմանավորված հանրային հետաքրքրությունը: Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում տասնյակ մարդիկ են այցելում պահառության վայր, հետաքրքրվում վաճառվող մեքենաներով: Վարչության և Աճուրդի կենտրոնի թեժ գծով ևս բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվում` նույն թեմայով: Ծառայողական ավտոմեքենաների օպտիմալացման արդյունքում Պետական գույքի կառավարման վարչությանն է հանձնվել 444 մեքենա, որից գնահատվել է 417-ը: Փոխադրամիջոցներից 358-ն արդեն աճուրդային գործընթացում է, առաջիկայում աճուրդներ կկազմակերպվեն նաև մնացած մեքենաների համար: Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում շարունակական աճուրդներում վաճառվել է 98 մեքենա՝ հիմնականում խորհրդային արտադրության, 1986-2008 թթ., որոնց ընդհանուր մեկնարկային գինն աճուրդների օրը կազմել է 24 283 241 ՀՀ դրամ: Մրցակցայինպայմանների շնորհիվ վաճառքի ընթացքում գումարը հասել է 26 955 563 ՀՀ դրամի: Մեքենաներից 26-ը վաճառվել է մրցակցությամբ, ինչի արդյունքում գնահատված գինն ավելացել է 11տոկոսով: Անցկացված աճուրդներում ամենացածր գնով վաճառված մեքենան արժեր 15000 դրամ (խորհրդային արտադրության, 1986թ.) , ինչը պայմանավորված է փոխադրամիջոցի` շահագործման ոչ պիտանի վիճակով, մեծ մաշվածությամբ: Ամենաբարձր գնահատված մեքենան ( արտասահմանյան) 1520 000 ՀՀ դրամ արժեր և վաճառվել է նույն գնով: Աճուրդների ժամանակ հիմնականում մրցակցություն է առաջանում համեմատաբար լավ վիճակում գտնվող մեքենաների համար: Աճուրդները շարունակվում են. հիշեցնենք՝ դրանց վերաբերյալ հայտարարությունները տեղակայվում են Արդարադատության նախարարության azdarar.am և Պետական գույքի կառավարման վարչության spm.am (հղումը` http://spm.am/am/ajurd) կայքերում: Պահառության վայրի հասցեն է`Երևան,  Հաղթանակի 2-րդ փողոց, 79 հասցեով՝ Մերձավան համայնք տանող ճանապարհին):

Նմանատիպ նյութեր