«Վեսթ Հեմը» ուշագրավ առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին»
Լոնդոնի «Վեսթ Հեմը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալի ծառայություններով:
«Վեսթ Հեմը» ցանկանում է հունվարին ձեռք բերել 21-ամյա ֆրանսիացուն` փոխարենը առաջարկելով իր կիսապաշտպան Դիմիտրի Պայեյին:
Անգլիայի այս առաջնության 10 խաղում Մարսյալը դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
2015 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվողին «Մոնակոյից» ձեռք բերեց 36 մլն ֆունտով, իսկ պարգևավճարներով հանդերձ` այդ գումարը կարող է աճել մինչև 57,6 մլն եվրո: