«Վեսթ Հեմը» զանգվածային անկարգությունների համար 200 երկրպագուի ցմահ կարգելի հաճախել թիմի խաղերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Վեսթ Հեմը» մտադիր է կոշտ քայլեր ձեռնարկել այն երկրպագուների նկատմամբ, որոնք զանգվածային անկարգությունների են մասնակցել` Անգլիական Լիգայի Գավաթում «Չելսիի» հետ խաղում (2:1):
Անգլիական ակումբը 200 երկրպագուի ցմահ կարգելի հաճախել թիմի խաղերին: «Վեսթ Հեմը» համարել է, որ նման միջադեպերը վնասում են թիմի հեղինակությանը:
«Վեսթ Հեմի» փոխնախագահ Քարեն Բրեյդին դատապարտել է երկրպագուների վարքագիծը և հայտարարել, որ տրիբունաներում խուլիգաններին տեղ չկա և նրանց պատրաստ են փոխարինել 55 հազար մարդ, որոնք տարեկան աբոնոմենտի համար հերթ են կանգնած: