5367 դիտում
17:57 14-12-2016
Մայրաքաղաքի կոմունալ ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով
Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների, համատիրությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսների ներգրավմամբ աշխատանքներ են տարվում ինչպես գլխավոր և երկրորդական փողոցներում, այնպես էլ մայթերի, կանգառասրահների հարակից տարածքների, բակերի և միջբակային աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ:
Հաշվի առնելով այն, որ տեղումները կարող են շարունակվել գիշերային ժամերին, և հնարավոր է նաև ջերմաստիճանի անկում, համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարվել է աշխատել արտակարգ ռեժիմով, որպեսզի նվազագույնի հասցվի տեղումներով պայմանավորված հնարավոր անհարմարությունները:
Ձնամաքրման աշխատանքների ընթացքին տեղերում շարունակում են հետևել վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի աշխատակիցները: Նաև նշենք, որ մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են:
Նմանատիպ նյութեր
5681 դիտում
21:10 25-01-2017
Կոմունալ ծառայություններն անցել են ձնամաքրման արտակարգ ռեժիմի
Այս բաժնից
598 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
808 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
826 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են