211652_close_icon
views-count3380 դիտում article-date 15:46 14-12-2016

Մրցաշրջան 2016-ի 10 լավագույն սամբիստները

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամփոփելով Մրցաշրջան 2016-ի արդյունքները ավանդությի համաձայն հրապարակում է տարվա 10 լավագույն մարզիկների ցանկը: 1. Վաչիկ Վարդանյան-Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Սամվել Ավդալյան/ 2. Տիգրան Կիրակոսյան-Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Աղասի Գալստյան/ 3. Գրիգոր Մխիթարյան-Եվրոպայի չեմպիոն /Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց, մարզիչ՝ Հայկ Ավետիսյան/ 4. Մաքսիմ Մանուկյան-Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր /Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց, մարզիչ՝ Հայկ Ավետիսյան/ 5. Դավիթ Գրիգորյան-Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան/ 6. Ասյա Լալազարյան- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Սերոբ Ավետիսյան/ 7. Էդիկ Պետրոսյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ուսանողների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր / «Սևան» գյուղական մարզական հ/կ Ջրաշենի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Մանվել Խոյեցյան/ 8. Մխիթար Մխիթարյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր /«Սևան» գյուղական մարզական հ/կ Ջրաշենի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Մանվել Խոյեցյան/ 9. Վահան Նիկոլայան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Վովիկ Խոջայան/ 10. Արսեն Ղազարյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր /Վանաձորի Գ.Ղազարյանի ակումբ, մարզիչ՝ Գագիկ Ղազարյան/ Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող սամբիստները 2016թ. աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են 28 մեդալ, որից՝ 1 ոսկե, 11՝ արծաթե, 16՝ բրոնզե: Հայաստանի սամբոյի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 3-րդ, պատանեկան հավաքականը՝ 4-րդ տեղը, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Նմանատիպ նյութեր