211652_close_icon
views-count4543 դիտում article-date 22:30 27-12-2018

Լավագույն մարզիկի ընտրության համար SMS չեն «լցոնել». սամբիստները զայրացած են մեղադրանքից. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/151487?fbclid=IwAR3UIErwj5gEpGBFECnq2bGZmkQ_Mp4LEj4GC9hOGnLgBuPFU8Mr19QHzm0]Armtimes.com[/url]-ը գրում է. Հայ սամբիստները վրդովված են իրենց նկատմամբ հնչող քննադատություններից: Օրերս ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացված 2018 թ. 10 լավագույն մարզիկների ընտրությունից հետո նրանց մեղադրում են անազնիվ լինելու մեջ: Արդեն 2-րդ տարին է՝ քվեարկությանը մասնակցում են նաեւ երկրպագուները SMS-ների միջոցով: Ամենաշատ SMS-ներն այս տարի ստացել էին թեկնածու սամբիստներից 3-ը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Գրիգոր Մխիթարյանը (մոտ 5700 ձայն), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արսեն Ղազարյանը (ավելի քան 4100 ձայն) եւ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը (ավելի քան 2300 ձայն), մինչդեռ, օրինակ, Արթուր Ալեքսանյանի օգին ուղարկվել է 100, Սիմոն Մարտիրոսյանի օգտին՝ 378 SMS: Արդյունքում Մխիթարյանն ու Ղազարյանն ընդգրկվեցին 2018-ի տասնյակում: Քննադատողները նշում է, որ SMS-ն օբյեկտիվ միջոց չէ, որ սամբիստները փողոցներում խնդրել են իրենց համար քվեարկել, որ թեեւ սամբոն մտել է օլիմպիական ընտանիք, բայց դեռ օլիմպիական մարզաձեւ չէ ու մրցակցություն սամբոյի մրցաշարերում չկա: Սամբիստները վիրավորված են: Նրանք կարծում են, որ սա խտրական վերաբերմունք է իրենց ու սամբոյի նկատմամբ, թեեւ այն դիտարժանությամբ մյուս մարզաձեւերին չի զիջում: Ընդգծում են, որ ինչպես մյուսները, իրենք էլ քրտնաջան մարզվում են, ներդնում են ողջ ուժերը: Գյումրեցի Մխիթարյանը նշում է, որ, եթե սամբոն մարզաձեւ չէին համարում, ապա իրենց ընդհանրապես չպետք է ներառեին թեկնածուների ցուցակում: «Մենք չենք որոշել լավագույն մարզիկների անցկացման ձեւը: ՀԱՕԿ-ն ու նախարարությունն են որոշել եւ կատարել են քմահաճույքով պարգեւատրում: Միայն սպորտային արդյունքները քիչ են, որ ընդունվես ու սիրվես հասարակության կողմից: Խորհուրդ կտամ բոլոր անտեղյակ մարդկանց, որոնք վատաբանում են, նժարի ծանր կողմ չվազեն, դրա փոխարեն նայեն իմ անցած ճանապարհին, հասկանան՝ ով եմ, ինչ եմ արել երկրիս համար: Ինչո՞ւ են տարանջատում սպորտաձեւերը: Եթե սամբոն սպորտաձեւ չեն համարում, թող մեդալների ընդհանուր հաշվարկի մեջ մեր մեդալները չհայտնվեն, թող ընդհանրապես չներառեին 21 թեկնածուների մեջ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ սա կարող է նաեւ այլ մարզաձեւերի կողմից կազմակերպված լինել սամբոյի դեմ.. Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/151487?fbclid=IwAR3UIErwj5gEpGBFECnq2bGZmkQ_Mp4LEj4GC9hOGnLgBuPFU8Mr19QHzm0]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր