211652_close_icon
views-count31229 դիտում article-date 10:17 14-12-2016

Երկու հոգի Բաքվում իրենց ավելի լավ զգում, քան Երևանում. ինչո՞ւ պետք է դա մեզ հուզի. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ադրբեջանական քարոզիչ Վահան Մարտիրոսյանին ես չեմ ճանաչում որպես քաղաքացիական ակտիվիստ։ Ես նրան ճանաչում եմ որպես մարդ, որը ցինիկ ձևով չարաշահել է իմ բարեկամ Ռուզան Մարգունու բարությունն ու վստահությունը և կողոպտել է նրան։ Սյուզան Ջաղինյան անուն-ազգանունով լրագրողի մասին ես ընդհանրապես չեմ լսել՝ չնայած վաղուց այդ գործի մեջ եմ։ Եթե նա էլ է խախտել ՀՀ օրենքները, ապա, այո, մեր իրավապահները պետք է զբաղվեին նրանցով, և շատ վատ է, որ չեն զբաղվել։ Ենթադրում եմ, որ միայն նրանց արարքները չէ, որ Հայաստանում անպատիժ են մնում։ Բայց երբ նրանց Բաքու տեղափոխվելը և այնտեղից հօգուտ Ադրբեջանի քարոզելը դառնում է հայերի կողմից բուռն քննարկումների և դատապարտումների առարկա, դա ինձ, ճիշտն ասած, զայրացնում է։ Ամեն մարդ իր բնակավայրն ընտրելու իրավունք ունի ՝ այդ նորմը կա նաև ՀՀ Սահմանադրության մեջ։ Մարդիկ Հայաստանից գնում են, ասենք, Գլենդեյլ և հետո սոցիալական ցանցերում գրառումներ են անում, թե «այստեղ՝ Գլենդեյլում, մեզ համար լավ է, իսկ այնտեղ՝ Հայաստանում, վատ էր»։ Դա մեզանում բացասական էմոցիաներ չի առաջացնում, Հիմա երկու հոգի էլ իրենց Բաքվում են ավելի լավ զգում, քան Երևանում, ավելի կուշտ, ավելի տաք, գուցե «մտածում են իրենց երեխաների ապագայի մասին»։ Մենք Ադրբեջանի հետ պատերազմի մե՞ջ ենք՝ ճիշտ է։ Բայց նորաթուխ բաքվեցիներին դա չի հուզում։ Ինչո՞ւ պետք է այդ մարդիկ մեզ հուզեն։ Ամեն մեկն ինքն է ընտրում՝ որտեղ ապրի, ինչը գովերգի, ինչը փնովի»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր