211652_close_icon
views-count11593 դիտում article-date 16:46 13-12-2016

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված ցուցահանդեսում ներկայացվել են 18 մրցութային և 9 արտամրցութային հավաքածուներ՝ նաև Արցախից ու ԱՄՆ-ից ժամանած ֆիլատելիստների կողմից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Վազգեն Մանուկյանի և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ներկայացված հավաքածուներին: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին նախաձեռնությանն աջակցելու համար՝ Հովիկ Մուսայելյանն առանձնակի կարևորել է նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը և նշել, որ այն ևս իր կարևոր դերակատարումն ունի երկրի պատմության, մշակույթի ու գիտության ճանաչողության համար, քանի որ ֆիլատելիստների տասնյակ հազարավոր նամականիշերը տարածում են գտնում ամբողջ աշխարհում և բարձրացնում են երկրի ճանաչելիությունը: Ցուցահանդեսի ժամանակ տեղի է ունեցել նաև հատուկ այս առիթով «Հայփոստ»-ի կողմից թողարկված բացիկի մարման արարողություն: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր