211652_close_icon
views-count17345 դիտում article-date 11:27 13-12-2016

Ադրբեջանական զինուժն արձակել է 900 կրակոց, կիրառել է նաև «CBD» և «Իստիգլալ» դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ

Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 900 կրակոց: Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային /Հադրութ/ և արևելյան /Մարտունի/ պաշտպանական ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը, բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառել է նաև ‹‹CBD›› և ‹‹Իստիգլալ›› տիպի դիպուկահար հրացաններ /93 կրակոց/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի կողմից իրականացված անարդյունք կրակոցներին պատասխանելուց և շարունակել վստահորեն ապահովել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը: Ինչ վերաբերում է հայկական երկու անօդաչու թռչող սարք /ԱԹՍ/ խոցելու մասին ադրբեջանական ագիտպրոպի կողմից երեկ տարածված տեղեկությանը, ապա դա ոչ այլ ինչ է, քան իրականությանը չհամապատասխանող շարքային քարոզչություն:

Նմանատիպ նյութեր