3799 դիտում
11:57 13-12-2016
Դոնալդ Թրամփն այսօր կհայտարարի ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի անունը
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ այսօր հայտարարելու է երկրի նոր պետքարտուղարի անունը, հաղորդում է BBC-ն։
Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ քննարկվում է այդ կարևորագույն պաշտոնում թեկնածուի նշանակման հարցը, որոնց թվում են նախագահի նախկին թեկնածու Միթթ Ռոմնին, Թեննեսսիի նահանգապետ Բոբ Քորքերը և ExxonMobil նավթային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլլերսոնը։
Թիլլերսոնը նախորդ շաբաթ 2 անգամ հանդիպել է Թրամփի հետ։ Նա նաև հայտնի է որպես Մոսկվայի հետ սերտ հարաբերությունների կողմնակից, իսկ 2012 թվականին ՌԴ նախագահի կողմից արժանացել է Բարեկամության մեդալի։
2 օր առաջ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր համար Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդումը առաջնային է։
Նմանատիպ նյութեր
4030 դիտում
15:24 13-12-2016
Դոնալդ Թրամփը հայտնել է ԱՄՆ նոր պետքարտուղարի անունը
1757 դիտում
17:12 28-02-2014
Հայաստանի հավաքականի նոր մարզչի անունը կհայտարարի Ռուբեն Հայրապետյանը
947 դիտում
10:28 26-01-2015
Դոնալդ Թրամփն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ նախագահական ընտրություններին
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7703 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը