211652_close_icon
views-count3219 դիտում article-date 17:55 12-12-2016

Փակ է Ստեփանավան-Կաթնաղբյուր, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Փակ է Ստեփանավան-Կաթնաղբյուր, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: [/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ: Ըստ ստացված տեղեկատվության՝ Լարսի անցակետում (Վրաստանի կողմից) կուտակվել են 340 բեռնատար ավտոմեքենա:

Նմանատիպ նյութեր