Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը` ի պատիվ Հենրիխ Մխիթարյանի գոլի
Ուրախների եւ հնարամիտների նախկին «Նոր հայեր» թիմի առաջատար հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը Անգլիայի առաջնության 15-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» խաղից [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/11/103770/]հետո[/url] (1:0) սափրել է գլուխը` ի պատիվ այդ խաղում Հենրիխ Մխիթարյանի խփած գոլի: Այդպիսով, հայտնի շոումենը կատարել է իր խոստումը:
Հումորիստը իր լուսանկարը տեղադրել է ինստագրամի էջում` նշելով. «Մխիթարյանը գոլ խփեց, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց: Մարտիրոսյանն ասաց, Մարտիրոսյանն արեց: GO Mkhitaryan!!! GO MU!!!!!»: