Կլուծարվեն մայրաքաղաքի վարչական շրջանների ենթակայության հիմնադրամները
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև վարչական շրջանների ենթակայության հիմնադրամների գործունեությանը.
«Վարչական շրջանների ենթակայության հիմնադրամների աշխատանքը մենք գնահատում ենք ոչ արդյունավետ:
Ըստ այդմ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի իրավաբանական վարչությանը հանձնարարում եմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ և այն վարչական շրջաններում, որտեղ կան հիմնադրամներ, օրենքով սահմանված կարգով դադարեցնել վերջիններիս գործունեությունն ու սկսել լուծարման գործընթաց», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
[b] Երևանի քաղաքապետարան[/b]