211652_close_icon
views-count57643 դիտում article-date 21:39 11-12-2016

Ապրիլի 2-ին Մատաղիսում զոհված մայոր Հայկ Թորոյանն այսօր կդառնար 31 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1985-ին, Երևանում ծնված Հայկ Վահանի Թորոյանը, Արաբկիր թաղամասի թիվ 132 դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց անմիջապես հետո ընտրեց զինվորականի մասնագիտությունն ու ուսումը շարունակեց Հայաստանի Հանրապետության ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որը հաջողությամբ ավարտելուց հետո, ռազմական կրթությունը շարունակեց Պենզայի ռազմական ակադեմիայում: Ռուսական բարձրագույն զինվորական ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո՝ 2002թ.-ին, Հայկ Թորոյանը սիրահոժար կերպով անցավ աշխատանքի, անձնիվիրաբար ծառայելով Արցախի հանրապետության ՊԲ Մատաղիսի պաշտպանական շրջանի, սահմանապահ զորամասերից մեկում: Հայկ Թորոյանի զինվորական ընկերներն ու զինվորները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցի շրջնակներում նշեցին, որ Հայկն անմնացորդ նվիրված էր զինվորական կյանքին և սահմանապահ զինվորների կողքին էր անգամ իր հանգստի ժամերին ու օրերին: 14 տարի անընդմեջ նա անգամ իր ծննդյան օրերն էր անցկացնում դիրքերում: Ապրիլ ամսվա ընթացքում, արդեն 30-ամյա մայոր Հայկ Թորոյանը աշխատանքի բերումով պետք է լիներ Երևանում և պետք է ներկայացվեր փոխգնդապետի կոչում ստանալուն, սակայն հակառակորդի սանձազերծած նենգ պատերազմական գործողություններն ու պատերազմական հանցագործությունները ընդհատեցին նաև այս նվիրյալ հայորդու կյանքը: 2016թ-ի ապրիլի 2-ին Մատաղիսի մարտական դիրքերին զինամթերք հասցնելու ճանապարհին Մայոր Հայկ Թորոյանն իր վարորդի և զինակից ընկերոջ հետ բախվում է թակարդ լարած դիվերսանտների խմբի հետ, անհավասար պայքարում կռվում մինչև վերջին փամփուշտը, այնուհետև ընկնելով բարբարոս թշնամու ձեռքը, ողջ-ողջ խոշտանգվում և զոհվում հերոսի մահով: Հետմահու պարգևատրվել է ՀՀ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով: Այսօր՝ դեկտեմբերի 11-ին՝ Հայկ Վահանի Թորոյանը կդառնար 31 տարեկան: Այս առիթով Թորոյան Հայկի հայրական տանը հյուրընկալվեցին նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դրամաշնորհով ու Պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացվող ՂՊՎ «Մենք ձեզ հետ ենք» ծրագրի շրջանակներում Թորոյանների ընտանիքի հետ ընկերացած ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտ Արայիկ Սիմոնյանը: ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանը Մայոր Հայկ Թորոյանի հայրիկին՝ պարոն Վահանին, փոխանցեց ՂՊՎ սահմանած և Հայկ Թորոյանին հետմահու շնորհված ՂՊՎ «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը: Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցից մեկն էլ հենց մայոր Հայկ Թորոյանի սպանությանն կապակցությամբ է, իսկ ԼՂՀ օմբուդսմենը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքելով ադրբեջանական կողմի խոշտանգումների և վայրագությունների դեմ: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր