211652_close_icon

ՀՊՏՀ ֆուտզալի տղաների թիմը` 2016-ի ուսանողական Սուպեր գավաթակիր

views-count6309 դիտում article-date 20:10 11-12-2016
Դեկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) մարզադահլիճում տեղի ունեցավ 2016 թվականի տղաների ֆուտզալի ուսանողական Սուպեր գավաթի խաղը։ Սուպեր գավաթի համար պայքարելու իրավունք էին ստացել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմը` որպես ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի հաղթող, և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) թիմը` որպես ՀՀ 17-րդ ուսանողական մարզական խաղերի չեմպիոն։ Խաղը սպասարկում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կողմից գործուղղված մրցավարական անձնակազմը։ Մրցավեճը անցավ դիտարժան և անզիջում պայքարում։ ՀՊՏՀ-ի ուսանող մարզիկները միայն վերջին րոպեներին հաղթանակի նժարը թեքեցին իրենց օգտին և խաղը ավարտվեց 4-1 հաշվով։ ՀՊՏՀ թիմի մարզիչ Կարեն Միքայելյանը նշեց, որ ՀՖԿՍՊԻ-ի թիմը շատ լավ էր խաղում, բայց ՀՊՏՀ-ն ավելի կազմակերպված էր և հասավ հաջողության. «ՀՊՏՀ-ն ավարտել են նախկինում լավ խաղ ցուցադրող մարզիկներ, և նրանց տեղն այսօր լրացնում են երիտասարդ ու խոստումնալից նոր կադրեր»: Խաղի վերջում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը հաղթողի գավաթը փոխանցեց ՀՊՏՀ ֆուտզալիստներին։ Սուպեր գավաթի խաղը կայացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀԱՊՀ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր