211652_close_icon
views-count39505 դիտում article-date 15:14 11-12-2016

Անկառավարելի իրավիճակ Գյումրիում` Գագիկ Ծառուկյանին դիմավորելիս. Aravot.am

Քիչ առաջ երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու ու ԲՀԿ ակտիվի հետ հանդիպելու համար Գյումրի ժամանեց Գագիկ Ծառուկյանը: Գյումրու կենտրոնում՝ Ամենափրկիչ եկեղեցու մոտ աննկարագրելի իրավիճակ էր ստեղծվել, ասեղ գցելու տեղ չկար, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Գյումրու սոցիալապես անապահով բոլոր բնակիչները՝ նամակները ձեռքերին, մի մարդու պես եկել էին Գագիկ Ծառուկյանին տեսնելու ու օգնություն խնդրելու: Նույնիսկ եկել էին նրանք, որոնք ձեռնափայտերով էին ու չէին կարողանում սառցակալված փողոցներում նորմալ տեղաշարժվել։ Գյումրեցիները Գագիկ Ծառուկյանին ընդունեցին ծափահարություններով, սկսվեց մի հրմշտոց, իրարանցում, մի տղամարդ այդ ընթացքում ընկավ գետինին: Aravot.am-ի հետ զրույցում Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի փաստմամբ`55 տարեկան Ներսես Մելքոյանին շտապօգնության մեքենայով Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակից (այնտեղ, որտեղ սպասում էին Գագիկ Ծառուկյանին,-Ն. Ա.) հասցրել են Գյումրի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է։ Պարզեցինք, որ մահացողը Կազաչի պոստ թաղամասի բնակիչ 55 տարեկան Ներսես Մելքոնյանն էր։ Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2016/12/11/836083/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր